Երկարատև ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ունի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական
10-02-2020 17:04:57 | Հայաստան | Սպորտ
Երկարատև ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ունի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական, որն էլ փետրվարի 7-ից 9-ը թիմն անցկացրեց մարզական առաջին հավաքը վերաստեղծումից հետո:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Մանուկ Սարգսյանը, ով տղամարդկանց տարբեր տարիքային հավաքականներում աշխատելու մեծ փորձ ունի: Այս հավաքին մասնակցում էին միայն Հայաստանում հանդես եկող 28 ֆուտբոլիստուհիներ, սակայն հետագայում նախատեսվում են համալրումներ նաև արտերկրից: Շատ կարևոր է նաև, որ արդեն ունենք ոչ միայն մինչև 19, այլև մինչև 17 տարեկանների և ազգային հավաքական: