Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում


Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում

  • 10-02-2020 17:08:29   | Իտալիա  |  Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
 
Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մեկնարկային գոտեմարտում մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի հետ և 11:2 հաշվով պարտության մատնեց նրան:
 
Ըմբշամարտի Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Նոյյան տապան  -   Սպորտ