Ուզում եք տապալել Հեղափոխությունը, դրա վերջնական ամրապնդումը, ձևակերպումը հանձնարարեք «տառակեր» իրավաբաններին ու գործեք ռեժիմի «օրենքի տառին համապատասխան»...


Ուզում եք տապալել Հեղափոխությունը, դրա վերջնական ամրապնդումը, ձևակերպումը հանձնարարեք «տառակեր» իրավաբաններին ու գործեք ռեժիմի «օրենքի տառին համապատասխան»...

  • 10-02-2020 22:51:48   | Հայաստան  |  Իրավունք

Ցավում եմ, որ հերթական անգամ Հեղափոխություն արած ժողովրդին առաջարկվում ա իրավիճակային լուծում, որին ստիպված պետք ա ասել "Այո" ․․․․․․․
 
Այո՛, այս Սահմանադրական դատարանն ամնացորդ ծառայել ա հանցավոր ռեժիմին և շարունակելու ա, "պոստ պահելով", ծառայել
 
Այո՛, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ ա նոր Սահմանադրական դատարան
 
Այո՛, Հեղափոխությունը պետք ա մտնի դատական համակարգ
 
ԲԱՅՑ
 
Կարելի ա մի պահ դադար վերցնել՝ իրավիճակը սթափ գնահատելու, ուժերը վերադասավորելու, պրիորիտետները գնահատելու համար, բայց չի կարելի գործը ավարտին չհասցնել։
 
Երբ Հեղափոխությունը չհասցվեց ավարտին, սահմանափակվեց օրենսդիր և գործադիր մարմիններում փոփոխություններով, իսկ մնացածին փաստացի "ներում շնորհվեց" կամ ժամանակ տրվեց "ուղղվելու համար", ու հետո պարզվեց, որ այդ տարբերակը "մեռելածին" էր ի սկզբանե, գործընթացը հանձնվեց կամ թողնվեց իրավաբանների և "օրենքների" հույսին։
 
Հասկանու՞մ եք, Հեղափոխության վերջնական հաղթանակը թողեցին հանցավոր ռեժիմի գրած օրենքների հույսին ․․․․․․
 
Ուզում եք տապալել Հեղափոխությունը, դրա վերջնական ամրապնդումը, ձևակերպումը հանձնարարեք "տառակեր" իրավաբաններին ու գործեք ռեժիմի "օրենքի տառին համապատասխան" ․․․․․
 
Իրավապաշտպան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play