ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը որևէ հարց չի հնչել, որն իր մեջ մտահոգություն է պարունակում. Մակունց


ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը որևէ հարց չի հնչել, որն իր մեջ մտահոգություն է պարունակում. Մակունց

  • 13-02-2020 10:35:36   | Հայաստան  |  Հարցազրույցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպամների հետ հանդիպմանը մտահոգություններ չեն հնչել, հնչել են հարցեր, որոնք չեն պարունակել մտահոգություններ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը։
 
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:
 
«Ես կարծում եմ՝ սպառիչ պատասխաններ հնչել են, ներկայացվել է սահմանադրական հանրաքվեի գնալու նախապատմությունը և ինչու ենք հենց գնում հանրաքվեի քայլին»,-ասել է Մակունցը։
 
Դիտարկմանը, որ ընդդիմախոսները հայտարարում են, որ իշխանությունների այս քայլին հաջորդելու է միջազգային հանրության կողմից խիստ արձագանք, Մակունցը նկատել է, որ դեսպանների հետ հանդիպմանը որևէ հարց չի հնչել, որն իր մեջ մտահոգություն է պարունակում. «Նման մտահոգություններ, նման ձևակերպումներ չեն հնչել, հանդիպման նախաձեռնությունը եղել է կառավարության կողմից»։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ