Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան


Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան

  • 14-02-2020 10:22:51   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

2018 թվականից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից շատ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այդ մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկրում կատարված փոփոխություններն ինչ ձևով են ազդում արտագաղթի տեմպերի վրա։
 
«ԵՄ-ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60 տոկոսով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019 թվականին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10 հազարով ավելին է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Նա նշեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, հիփոթեկային վարկերի ծավալը 2017 թվականի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Նա հույս հայտնեց, որ այս պրոցեսը կշարունակվի։
 
«Շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը