Քաղաքական օրակարգում իրենց խոսքը կշիռ չունի. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ ՀՀԿ-ին


Քաղաքական օրակարգում իրենց խոսքը կշիռ չունի. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ ՀՀԿ-ին

  • 14-02-2020 13:17:20   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքական օրակարգում իրենց խոսքն այդքան էլ կշիռ չունի, և այդ հայտարարությունը գնահատում եմ ևս մեկ առիթ՝ շատ ակտիվ հանրաքվեին մասնակցելու համար: 
 
Այս մասին փետրվարի 14-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարածած հայտարարությանը
 
Հիշեցնենք, որ ըստ ՀՀԿ հայտարարության՝ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հակասահմանադրական է և իրենք որևէ ձևով չեն մասնակցելու փետրվարի 17-ից մեկնարկող քարոզարշավին: 
 
Ա. Սիմոնյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձել և փորձելու են քողարկված ձևով սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը: 
 
«Սահամանադրական դատարանի հետ կապված իրավիճակի մասին խոսվել է շատ ու խոսել են գրեթե բոլորը, և ես կարող եմ ասել հետևյալը՝ այն բանը, որ քիչ առաջ այստեղ պարոն Մարուքյանն ասում էր, որ որևէ օրինակ չկա՝ նկատի ունենալով դատական վճիռներ, ևս մեկ անգամ փաստում է այն հարցը, որ այստեղ խնդիրն իշխանությանը ոչ հաճո դատարանի գոյությունը չէ, այլ խնդիրը խորքային է»,- նշեց ԱԺ փոխնախագահը: 
 
Նա հիշեցրեց, որ  ներկայիս Սահամանադրական դատարանը քաղաքականացված է, իսկ նախագահող դատավոր Հրայր Թովմասյանն ընտրված է անօրինական ձևով: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական