ԲՀԿ-ն ժողովրդավար կուսակցություն է, կքննարկի, կորոշի. Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի մասին


ԲՀԿ-ն ժողովրդավար կուսակցություն է, կքննարկի, կորոշի. Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի մասին

  • 14-02-2020 13:59:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխություններով պայմանավորված հանրաքվեի վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետո Տոնոյանը:
 
«Ինչ վերաբերում է տարատեսակ մեկնաբանություններին, ենթադրություններին ու վերլուծություններին, որոնք երբեմն նույնիսկ բախտագուշակությունների ժանրին են դասվում, ապա պետք է շատ կարճ ժամանակահատված զինվել համբերությամբ ու սպասել ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմանը: ԲՀԿ խմբակցությունն ինքնաբավ միավոր է, և բնականաբար ներքին ժողովրդավարության հետ կապված որևէ դեֆիցիտ չկա, կլինի քննարկում, կլսվեն բոլոր կարծքիները»,- ասաց Տոնոյանը: Նա նշեց, որ իրենց դիրքորոշումը չի ուշանում, քարոզարշավն սկսվում է փետրվարի 17-ին:
 
Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենք չպետք է օդից որոշում կայացնեն: «Մենք հավատարիմ ենք մնալու մեր քաղաքական սկզբունքներին և այն դիրքորոշումներին, որոնք մինչև այդ հայտնել ենք: Իսկ ո՞րն է եղել դա, մենք շեշտել ենք, որ հնարաքվեին կողմ ենք, դեմ չենք: Բայց հանրաքվեին հասնելու համար կա իրավական ճանապարհ, որը մենք պետք է անցնեինք գրագետ ու անխոցելի: Ինչի՞ մասին է խոսքը, չենք կարող խուսափել Սահմանադրության համապատասխան հոդվածներից և ԱԺ կանոնակարգ օրենքի հոդվածներից»,- նշեց Մելքումյանը: Նա հավելեց՝ իշխանությունները կարող էին մի փոքր սպասել, ստանալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, հասկանալ իրավական թնջուկի լուծման ուղին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը