Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. զինվորների վիճակը բավարար է. ԶՈՒ գնդապետ


Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. զինվորների վիճակը բավարար է. ԶՈՒ գնդապետ

  • 14-02-2020 14:07:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մուրացանի զինվորական հոսպիտալից զինվորներ տեղափոխող ավտոմեքենան երեկ Սիսիանի ճանապարհին կողաշրջվել է:
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հաղորդեց, որ մեքենայում եղել է 5 զինվոր, որոնք բոլորն էլ անցել են համապատասխան հետազոտություն, եւ բոլորի վիճակն էլ գնահատվել է բավարար: Միայն մեկ զինվորի ուղարկել են ամբուլատոր հետազոտության, սակայն, ինչպես նշեց Ասատրյանը, դա արվել է բացառապես ապահովության համար:
 
«Մեքենային նույնիսկ ոչինչ չի եղել, կողաշրջումն էլ եղել է վատ եղանակային պայմանների պատճառով»,- ասաց գնդապետը:
 
Հարցին՝ արդյոք մեքենան ունեցե՞լ է համապատասխան ձմեռային անվադողեր, Ասատրյանը նշեց, որ անվադողերը ձմեռային են եղել:
 
«Զինվորների հետ ամեն բան կարգին է, ոչ մի վնասվածք չեն ստացել»,-եզրափակեց նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play