Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն


Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն

  • 14-02-2020 14:13:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
 
Փետրվարի 17-20-ը պաշտոնական այցով Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) գործուղվող պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Գևորգ Պապոյանը, Գայանե Աբրահամյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն