Քաղաքական որոշում ենք կայացրել չմասնակցել մի գործընթացի, որը դուրս է իրավական հարթությունից. Նաիրա Զոհրաբյան

14-02-2020 17:45:59   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: 
 


Այս մասին փետրվարի 14-ին կայացած ԲՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: 
 
Ըստ նրա՝ իրենք քաղաքական որոշում են կայացրել չմասնակցել մի գործընթացի, որն ի սկզբանե դուրս է եղել իրավական
հարթությունից: 
 
«Այս գործընթացի հենց սկզբից գործող իշխանությունը հարցն իրավական հարթությունից տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպտակի կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,- մեջբերեց որոշման տեքստից մի հատված Ն. Զոհրաբյանը: 
 
Նրա խոսքերով՝ իրենք առաջարկել են իշխանություններին այս գործընթացն իրավական դաշտ բերել, սակայն մերժվել են, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը նշել է, որ Սահմանադրական դատարանի հարցն իրենց համար  քաղաքական է: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար