Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ քննարկումներին


Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ քննարկումներին

  • 14-02-2020 18:45:44   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները:
 
 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ի խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն