Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

14-02-2020 19:00:45   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Հունվարի 25-ից փետրվարի 9-ը ամերիկյան կողմի հրավերով ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում էր։
Նպատակը, ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակում, Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ուսումնական ծրագրերին և Կանզաս նահանգի ոստիկանության բաժինների, Կոմսության շերիֆի գրասենյակի աշխատանքներին ծանոթանալն էր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
 


Հայաստանի ոստիկանության պատվիրակության Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ղեկավարության ու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են դասավանդման մեթոդիկայի և ծրագրերի առանձնահատկությունները, հատկապես պարեկային ոստիկանության ծառայողների վերապատրաստման առումով։
 
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ուիչիտա և Հեչինսոն քաղաքների ոստիկանության ղեկավարության, ինչպես
և շերիֆի ու տեղակալների հետ։ Քննարկվել են ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, գործողությունների իրավական կարգավորումների վերաբերյալ հարցեր։
Ազգային գվարդիայի միջազգային հարցերով համակարգողի հետ հանդիպմանը քննարկվել են գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության առանձնահատկությունները։
 
Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը եղել է նաև Հեչինսոնի կալանավայրում, 911 օպերատիվ կառավարման կենտրոնում, փորձաքրեագիտական լաբորատորիայում, S.W.A.T. հատուկ ջոկատայինների հրազենային սիմուլյատորում և կրակադաշտում։ Հանդիպումներին քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
 
Այցի ընթացքում Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը ստացել և ուսումնասիրել է տարբեր տեսակի փաստաթղթեր ու նյութեր, որոնք կարող են օգտագործվել ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 443 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար