Բանակում կատարվող սպանության դեպքերի վերաբերյալ իրավապաշտպանը քննարկում է կազմակերպում, նշելով տեղն ու ժամը


Բանակում կատարվող սպանության դեպքերի վերաբերյալ իրավապաշտպանը քննարկում է կազմակերպում, նշելով տեղն ու ժամը

  • 15-02-2020 10:47:06   | Հայաստան  |  Հասարակություն

Սիրելի հայրենակիցներ
Բանակում կատարվող սպանությունների/ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են չբացահայտված/կոծցված գործերի քանակը։
 
Բոլոր մակարդակներում/ ատյաններում տրված հավաստիացումները/խոստումները/ "տղամարդու խոսքերը" գործերը բացահայտելու/մեղավորների պատժելու/հետագա մարդկային զոհերը կանխելու, փաստացի զրո արժեք ունեն։
Բոլոր իրավասու մարմինները "մեղավոր և պատասխանատու են" համարում ոչ թե իրենք իրենց, այլ հանրությանը՝ այսինքն մեզ։
 
Նման պայմաններում առաջարկում եմ հանդիպել և քննարկել "մեղավորներիս" հետագա քայլերը։
 
15.02.2020
Ժամը ՝ 13։00
Վայրը՝ Բաղրամյան պող. 1
Հետագա գործողությունները կորոշենք միասին տեղում։
 
իրավապաշտպան
Նոյյան տապան  -   Հասարակություն