ՍԱՏՄ-ն իրազեկման միջոցառումներ է անցկացրել սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացողների համար


ՍԱՏՄ-ն իրազեկման միջոցառումներ է անցկացրել սպանդանոցային գործունեությամբ զբաղվել ցանկացողների համար

  • 15-02-2020 12:40:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրազեկման միջոցառումներ են անցկացրել հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում, խոշորացված համայնքներում՝ կազմակերպելով հանդիպումներ գործող սպանդանոցների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև սպանդանոց կառուցել ցանկացող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 
 
Մանրամասն տեղեկատվություն է տրվել սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների, սպանդանոցի կառուցման համար պետական աջակցության ծրագրերից ու գործիքակազմից օգտվելու համար քայլերի հաջորդականության, սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի, սպանդանոցի գործունեությունը սկսելու համար այդ համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգի, վերապատրաստման դասընթացների և այլնի մասին:
 
 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն