Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

15-02-2020 13:10:35   | Հայաստան  |  Հասարակություն
 


Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը երևանյան հանդիսատեսին շուտով կներկայանա միջազգային բազմաժանր էքստրեմալ կրկեսային շոու ծրագրով: Կրկեսային բոլոր ժանրերն ընդգրկված են մեկ ծրագրում: 
 
Սա շապիտոյի առաջին հյուրախաղն է Հայաստանում, որի մեկնարկը կտրվի փետրվարի 29-ին,այնուհետև կարճ ժամանակով՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:  Կրկեսը գտնվում է Երևանի Աթենքի փողոցի 10 հասցեում (Դալմայի հարևանությամբ):
 
Ջեռուցվող ու հարմարավետ
կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առջև՝ լրացնելու վերջին տարիներին հայ հանդիսատեսի կրկեսային «քաղցը»:
 
«Սա մոսկովյան կրկեսն է, մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից և ԱՊՀ այլ երկրներից: Միջազգային ծրագիր ենք ներկայացնելու»,-նշեց Շապիտոյի տնօրեն Սոֆյա Մինասյանը:
 
Մոսկովյան կրկեսի հայ հիմնադիրը մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի պետական կրկեսում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա ու հիմնել իր կրկեսը՝ ներգրավելով տարբեր ազգերի բարձրակարգ արտիստների:
 
Շապիտոյի երևանյան ներկայացումների տոմսերի արժեքը 2000-ից 8000 դրամ է, մինչև 4 տարեկան մեկ երեխային (ծնողի հետ) 1 տոմս է հասնում: Ի դեպ, կրկեսային համարներից բացի կլինեն նաև հետաքրքիր և ինքնատիպ շոուներ, անակնկալներ, փոքրիկներն էլ նվերների կարժանանան ծաղրածուի կողմից:
 
Բացման օրը՝ փետրվարի 29-ին, նաև խաղարկություն կլինի, որի կանոններին կարող եք ծանոթանալ «Գրանդ Մանեժ» շապիտո կրկես-ի ֆեյսբուքի և ինստագրամի էջերից:  
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 713 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար