Գիրք նվիրելու օրը ԿԳՄՍ նախարարության 12 գրադարանում բազմաբովանդակ ծրագրեր կիրականացվեն
15-02-2020 14:14:35 | Հայաստան | Հասարակություն
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:
Մասնավորապես կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր: