Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա

17-02-2020 12:25:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է անհայտ անձը ենթադրաբար բենզինով լի շշի պարունակությունը լցնում աղբարկղն  ու այնուհետև այրում այն:
 


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեպքի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ 
նշելով, թե տեսանյութը հիմք է տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում այրել աղբարկղերը:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից հայտնեցին, որ տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստում:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար