ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 10-16-ը գրանցվել է 175 արտակարգ դեպք


ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 10-16-ը գրանցվել է 175 արտակարգ դեպք

  • 17-02-2020 15:45:06   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 10-16-ը գրանցվել է 407 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 158 կենցաղային կանչ, 93 հրդեհի ահազանգ, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 56 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 19 դեպք. տուժել է 31, զոհվել՝ 2 քաղաքացի:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 67 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1222 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 687 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նոյյան տապան  -   Հասարակություն