Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

17-02-2020 15:48:05   |   |  Մամլո հաղորդագրություն



Փետրվարի 13-ին Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։
 
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո
դեսպան Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։
 
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։ Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաև դեպի ծով ելք չունեցող երկրների միջև։
 
 
Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
 
ԱԳՆ լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 417 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար