Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին․ «Իմ քայլի» նիստն ավարտվել է


Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին․ «Իմ քայլի» նիստն ավարտվել է

  • 17-02-2020 18:55:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից դուրս գալիս, ի պատասխան, լրագրողի հարցի՝ մասնակցելո՞ւ է «ԱՅՈ»-ի քարոզարշավին, վարչապետն այսպես պատասխանեց․ «Այո, այո»։
 
Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի 4-ը։ «Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձեւավորվել է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, այսօր որեւէ հանրային միջոցառում չի նախատեսում։
 
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ավելի վաղ նշել էր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը