Կայացվլ են մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ. Նիկոլ Փաշինյան


Կայացվլ են մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ. Նիկոլ Փաշինյան

  • 18-02-2020 10:26:58   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
 
Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ:
 
Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:
 
Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք:
 
Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին:
Նոյյան տապան  -   Հասարակություն