ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ իր հնարավոր հրաժարականի մասին


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

  • 18-02-2020 13:28:13   | Հայաստան  |  Հասարակություն

Հրաժարական չեմ պատրաստվում տալ: 
 
Այս մասին փետրվարի 18-ին Ազգային ժողովում կայացած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: 
 
Ըստ նրա՝ վերջին մեկ ու կես ամսում բանակում խաղաղ պայմաններում արձանագրված զինվորների մահվան 13 դեպքից 4-ը եղել է ինքնասպանություն, 4-ը՝ դժբախտ պատահարների արդյունքում: 
 
«Այո՛, ես մասնակցել եմ բոլոր զոհերի թաղմանը, որոշ զոհերի հետ կապված և զորամասերում եմ եղել, և պարբերաբար էլ լինում եմ»,- նշեց Ա. Դավթյանը:  
 
Նա հաստատեց, որ կադրային փոփոխություններ կլինեն: 
 
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները փակ հանիդպում ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play