2020թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն է ներկայացվել համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 105 ծրագրային հայտ` ընդհանուր 6.2 մլրդ. դրամ արժեքով, որից` 3.3 մլրդ. դրամ ներդրվելու է համայնքների բյուջեների, 2.8 մլրդ. դրամ` պետական բյուջեի և 96.0 մլն. դրամ` այլ կազմակերպությունների միջոցներից:
•խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում – 11 ծրագիր /Բյուրեղավան, Նոր Արտամետ, Գեղաշեն 2 ծրագիր, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ, Քանաքեռավան, Վերին Պտղնի, Եղվարդ, Կամարիս/
•ոռոգման համակարգի կառուցում – 2 ծրագիր / Պտղնի, Կաթնաղբյուր/
•լուսավորության համակարգի կառուցում – 7 ծրագիր / Առինջ, Նոր Արտամետ, Ծաղկաձոր, Նոր Գեղի, Քանաքեռավան, Բալահովիտ, Կամարիս/
•վերականգնվող Էներգետիկա` այդ թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 2 ծրագիր / Նոր Գեղի, Վերին Պտղնի/
•բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգում – 6 ծրագիր / Հրազդան, Մրգաշեն, Ծաղկաձոր, Արգել, Նոր Գեղի, Նոր Հաճն /
•այգիների և պուրակների կառուցում – 5 ծրագիր / Նոր Երզնկա 2 ծրագիր և Ծաղկաձոր 3 ծրագիր/
•աղբատար մեքենայի և աղբարկղերի ձեռքբերում – 1 ծրագիր /Ակունք/:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում հավանության է արժանացել Կոտայքի մարզի 32 համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 54 ծրագիր, որից իրականացվել են 51-ը (3-ը՝ Ակունք համայնքի Նոր Գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագիրը փոխարինվել է 2020 թվականին նոր մանկապարտեզ կառուցելու ծրագրով: Ջրվեժ համայնքի Զովքի խորքային հորի վերակառուցման և Արզնիի մշակույթի տան վերակառուցման ծրագրերի պայմանագրերը լուծարվել են և աշխատանքները դադարեցվել են)՝ ընդհանուր 2,7 մլրդ. ՀՀ դրամ ծրագրային արժեքով: