Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ


Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

  • 18-02-2020 17:10:10   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով: 
 
Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.
հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից, 
օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/, 
անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում, 
անվճար Մոբայլ բանկինգ,
երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների  վերաբերյալ, 
անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:
 
Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ: 
 
Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների`  100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց  աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից: 
 
Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և  իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով  բանկային ծառայություններ: 
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
 
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ