Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ փակ են, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի


Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ փակ են, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

  • 18-02-2020 18:45:38   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 18:21-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 250 բեռնատար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոյյան տապան  -   Հասարակություն