Facebook-ը հատուկ հսկիչ խորհուրդ կստեղծի կոնտենտի վերաբերյալ որոշումների բողոքարկման համար

18-02-2020 19:02:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Facebook ընկերությունը, որին պատկանում Է համանուն սոցցանցը, մտադիր Է ստեղծել անկախ հսկիչ խորհուրդ, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան բողոքարկել սոցիալական ցանցի որոշումներն իրենց կողմից զետեղվող կոնտենտի վերաբերյալ: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի խոսքը մեջբերում Է Financial Times թերթը:
 
«Այնպիսի ընկերություններ, ինչպիսին իմն Է, նույնպես ավելի հանգամանալի հսկողության կարիք ունեն, երբ խոսքը վերաբերում Է մեր կողմից ընդունված որոշումներին, ուստի մենք ստեղծում ենք անկախ հսկիչ խորհուրդ, որպեսզի մարդիկ
կարողանան բողոքարկել Facebook-ի կոնտենտի վերաբերյալ որոշումները»,-նշել Է Ցուկերբերգը: Տեխնոլոգիական ընկերությունները, նրա խոսքով, պետք Է ծառայեն հասարակությանը, ինչը որոշակի պատասխանատվություն Է դնում նրանց վրա: Հենց դրա համար Էլ անհրաժեշտ Է ուժեղացնել հսկողությունը եւ ընկերություններին պատասխանատվության ենթարկել նրանց կողմից կատարվող սխալների համար: «Եթե մենք չստեղծենք ստանդարտներ, որոնք մարդիկ համարում են օրինական, նրանք չեն վստահի հաստատություններին կամ տեխնոլոգիաներին»,-հավելել Է նա:
 
Ներկայում, ինչպես նշում Է Ցուկերբերգը, Facebook-ն արդեն ավելի հանգամանալի հաշվետվություններ Է հրապարակում վնասաբեր կոնտենտի վերաբերյալ, քան ցանկացած այլ խոշոր ինտերնետ-հարթակ:
 
Փետրվարի 17-ին եվրակոմիսար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Եվրամիությունը կարող Է սահմանափակիչ միջոցներ կիրառել սոցիալական ցանցերի եւ հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն կոնտենտի վերահսկումից եւ զտումից՝ ստահոդ
տեղեկատվության, ատելություն բոբոքող կոչերի եւ եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքների հեռացման նպատակով: «Եթե Եվրոպայի շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, մենք (Եվրահանձնաժողովը) հարկադրված կլինենք ձեռնարկել ավելի խիստ միջոցներ, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար