Ազատեք տարածքը շներից. պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից

18-02-2020 20:31:51   | Հայաստան  |  Հասարակություն
Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին,ավելի ճիշտ չեն պատկերացնում,թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը,որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։
 


Ճի՛շտ է,ինչ որ չափով մեր բակի շները քչացել են,բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում ։Քաղաքապետարանի,թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ,հետաքրքի՞ր է,դուք պատկերացնու՞մ եք,թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի
մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2,հունվարի 24-ի դեպք),կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել (նկար 1,հունվարի 14-ի դեպք):Սրանք հենց նույն շներն են,որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել):
 
Խնդրում եմ լուծեք այս հարցը,ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99,101,108 բակերի,Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է) ,պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին,թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն,հուսով եմ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները։
 
Ֆեյսբուքյան օգտատերեր
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 558 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար