Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել


Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել

  • 19-02-2020 10:28:39   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ է արձակվել  «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալան։
 
Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։
 
Քավալան ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Նա կալանավորվել էր 2017թ. դեկտեմբերին։ Մեղադրվում էր 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։ 
 
Բազմաթիվ թուրքական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ Քավալայի ապօրինի կալանքին վերջ դնելու պահանջով։
 
Օսման Քավալային սպառնում էր ցմահ ազատազրկում: Նրա արդարացման և ազատ արձակման որոշումը կայացվել է 840-օրյա կալանքից հետո՝ 2020թ. փետրվարի 18-ին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը