Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Հետք


Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Հետք

  • 19-02-2020 17:20:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին Hetq.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:
 
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ:
 
Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը