ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին


ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին

  • 19-02-2020 17:56:31   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։

Նոյյան տապան  -   Քաղաքական