Հանրաքվեի անցկացումը կարժենա 3.5 միլիարդ դրամ


Հանրաքվեի անցկացումը կարժենա 3.5 միլիարդ դրամ

  • 20-02-2020 12:15:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կառավարությունը որոշում կայացրեց ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար հատկացնել 3 միլիարդ 447 միլիոն դրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է ԿԸՀ-ին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ անդրադարձավ մեղադրանքներին, որ նպատակահարմար չէր այդքան միջոցներ ծախսել:
 
Փաշինյանը նշեց, որ հատկացված գումարը նորից ներհոսելու է տնտեսսություն՝ ավելացնելով նաև, որ ազատ կամարտահայտության համար գումար պիտի ծախսվի, իսկ շահարկումները տեղին չեն:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը