ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

20-02-2020 15:35:31   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
Փետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի
պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
 
Այցի շրջանակում փետրվարի 19-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիային: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:
 
Հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ դրել վրաց զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողի մոտ:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 566 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար