Հրազդանի և Գորիսի տարածաշրջաների ավտաճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր
20-02-2020 17:10:04 | Հայաստան | Հասարակություն
Փետրվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև։ Երասխ-Զանգակատուն ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։ Հրազդանի և Գորիսի տարածաշրջաների ավտաճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան, բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: