Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

  • 20-02-2020 17:25:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին:
Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը:
 
Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն