Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել


Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

  • 20-02-2020 18:22:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)` 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետի (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը  կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) փոխարեն:
 
Դատարանը բավարարել է Աբրահամյանի կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով:
 
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը