ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ


ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ

  • 21-02-2020 16:33:02   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսևորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն և ատելություն սերմանող, վստահությունն ու հարգանքը խարխլող գործողությունները դիտարկելով որպես ազգային անվտանգությանը սպառնացող բացառիկ վտանգ և այդ առումով մշտադիտարկման ներքո պահելով տեղեկատվական տիրույթը և մամուլում հրապարակումները, անկախ դրանց հեղինակների քաղաքական ընդդիմադիր կամ իշխանամետ կողմնորոշման, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «www.facebook.com» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019 թ. նոյեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:
 
Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:
Նոյյան տապան  -   Իրավունք