1-ին զորամիավորումում իրականացվել են տեղազննման աշխատանքներ. ՊՆ


1-ին զորամիավորումում իրականացվել են տեղազննման աշխատանքներ. ՊՆ

  • 21-02-2020 16:40:31   | Հայաստան  |  Հասարակություն

ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները:
 
1-ին զորամիավորման՝ մարտական բարձր պատրաստականության բերված N զորամասի հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել են տեղազննման աշխատանքներ:
 
Ճշգրտվել են փոխգործակցության պլանները, հստակեցվել ստորաբաժանումների մարտական խնդիրները: Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորվել են առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն