Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ


Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

  • 22-02-2020 11:45:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում անկացրել են հայկական երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
 
 Իր ելույթում ԱՀ նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:
 
Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:
 
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն
Նոյյան տապան  -   Քաղաքական