Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ


Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

  • 22-02-2020 15:39:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ առկա են բժիշկների ու բուժքույրերի թափուր աշխատատեղեր: Պահանջվում է շուրջ 60 բուժաշխատող՝ մեծամասամբ բուժքույրեր:
 
Թիվ 1, 5, 16, 17, 20, 22 պոլիկլինիկաները, ինչպես նաև «Կարմիր Բլուր», «Սարի Թաղ», «Արշակունյաց», «Նորագավիթ», «Նուբարաշեն» պոլիկլինիկաները, թիվ 9 մանկական պոլիկլինիկան, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն և «Լ. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության» գիտահետազոտական ինստիտուտը սպասում են նոր աշխատակիցների:
 
Տարբեր բուժհաստատություններ նույն դրույքի համար բավական տարբեր աշխատավարձ են առաջարկում: 0.25 դրույքով աշխատելու հրավիրվող մանկական բժիշկներին ու բուժքույրերին «Թիվ 5 պոլիկլինիկա»-ն, օրինակ, առաջարկում է 26 հազար դրամ աշխատավարձ, «Նուբարաշեն» պոլիկլինիկան՝ 23-93 հազար դրամ (կախված մասնագիտացումներից): Իր ապագա մասնագետների աշխատանքն ամենաէժանը գնահատում է թիվ 9 մանկական պոլիկլինիկան. ատամնաբույժն ու նրա բուժքույրը հրավիրվում են 0.25 դրույքով աշխատանքի՝ 18 հազարական դրամ աշխատավարձով:
 
 
Այս ցանկում մեկ դրույքով նախատեսված ամենաբարձր աշխատավարձերն են թիվ 22 պոլիկլինիկայում վիրաբույժի հաստիքը՝ 180 հազար դրամ, մանկական բաժնի վարիչի հաստիքը՝ 206 հազար դրամ և «Նորագավիթ» պոլիկլինիկայում տեղամասային թերապևտի հաստիքը՝ 273 հազար դրամ:
 
Պետք է ենթադրել, որ խոսքը վերաբերում է անվանական աշխատավարձերին: Այսինքն՝ դրանցից դեռ հարկեր են պահվելու:
 
Այս թափուր հաստիքներով հետաքրքրվողներին առաջարկվում է դիմել բուժհիմնարկի տնօրենին՝ նշված հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play