ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները Արցախում ընտրություններին կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում
24-02-2020 17:43:30 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։
Խնդրվում է՝ Մինչեւ 26․03․2020 թ․ ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն եւ հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասին՝ ընտրացուցակում ընդգրկվելու համար։