ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 135արտակարգ դեպք
24-02-2020 18:05:09 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 111 կենցաղային կանչ, 56 հրդեհի ահազանգ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք. տուժել է 14 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 67 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 49 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: