Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին


Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

  • 25-02-2020 10:38:21   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել Է, որ երկրում բոլորը, ում ավելի վաղ կորոնավիրուս Էին ախտորոշել, ապաքինվել են: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Ֆրանսիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 12 դեպք, հիվադացածներից մեկը մահացել Է:
 
«Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր այլեւս չկան … վիրուսն այլեւս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել Էր Լիոնում, բուժվել Է: Նա այլեւս վարակիչ չԷ, ուստիեւ կարողացել Է վերադառնալ տուն»,- ասել Է Վերանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը