ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

25-02-2020 11:23:01   | Հայաստան  |  Հասարակություն
Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում:
 


Դիմումատուն, մասնավորապեսնշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն:
 
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների
պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:
 
Արդյունքում, դատապարտյալն այցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։
 
Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 324 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար