«Լա՛վ իմացիր,բարեկա՛մ,մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մեկ օջախ». այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է


«Լա՛վ իմացիր,բարեկա՛մ,մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մեկ օջախ». այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

  • 25-02-2020 13:12:29   | Հայաստան  |  Հասարակություն

Զորավար Անդրանիկ - Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մեկ օջախ...
 
Անդրանիկի զորքը վնաս չի տվել թուրք անզեն մարդկանց, ծերերին, երեխաներին ու կանանց: Դա նրա համար չգրված օրենք էր, և խախտողին Անդրանիկը անձամբ էր պատժում: Մի անգամ Անդրանիկի զորքը անցնում էր իրենց խաղաղությամբ ու աղուհացով ընդունած թուրքի գյուղով: Վաշտապետերից մեկի ձիու ոտքը վնասվել էր: Նա թաքուն մտնում է թուրքերից մեկի ախոռը և իր ձին թողնելով այնտեղ' նրանն է վերցնում: Թուրք գյուղացին այդ մասին բողոքում է Անդրանիկին: Զորավարի դեմքը խոժոռվեց, բոլորին շարք կանգնեցրեց և թուրքին առաջարկեց գտնել իր ձին: Թուրքը ցույց տվեց Անդրանիկի ամենասիրած զորականին, որի երեսը գունատվել էր: Մոտեցավ Անդրանիկը, մի ապտակ տվեց և կարգադրեց ձին տիրոջը հանձնել, ապա մաուզերը դեմ արավ կարգը խախտողի ճակատին: Զորականը, աչքերը ցած խոնարհած, լուռ կանգնած էր: Անդրանիկը տեսավ՛ մեղավորը նույնիսկ աչքը չի թարթում, չի նվնվում, մաուզերը ետ քաշելով ասաց. «Տեսնում եմ' քաջ ես, կնկա նման լացուկոծդ չդրիր, ափսոս ես, երիտասարդ, կյանքդ քեզ եմ բաշխում»:
 
Անդրանիկը երեք տղաներով գալիս է Տաճկաստանի Սոլուխա կամրջի վրա կանգնում: Մի ձիավոր է գալիս անցնում: Անդրանիկը ձիավորի առաջը կտրում է,ասում. «Կգնաս Քոսա բինբաշուն կասես, որ պառավի տղան երեք մարդով Աոլուխա կամուրջի վրա կանգնած ծանր կռիվ կուգե:Տղամարդ է՜ թող գա մեյդան»: Ձիավորը, ճարը կտրած,գնում Քոսա բինբաշուն հայտնում է Անդրանիկի ասածը:Քոսա բինբաշին տեսնում է,որ էլ հնար չկա,հեռագրում է Սուլթանին,թե Անդրանիկն է եկել,Սոլուխա կամուրջը կտրել է, չի թողնում իսլամ անցնի: Սուլթանը հեռագրում է թե' «Դու ես հայի ղասաբը/դահիճը/,դու գնա մաքրի գորը: Քոսա բինբաշին ելնում ,հազար ձիավորով գալիս է Աոլուխա կամրջի մոտ:
Անդրանիկը ընկերներին թաքցնում է ճամփի մոտ' թփերի մեջ' մաուզերները ձեռներին, ինքը գալիս է կամրջի վրա' զույգ մաուզերը զույգ ձեռքերի մեջ, ձեռքերի հետևը դնում, չոքում է:
Քոսա բինբաշին ձին քշում, առաջ է գալիս. Անդրանիկն ասում է. «Շա՛ն որդի, այն ժամանակ եկար, որ ձեռք ու ոտքս կապած է. տղամարդ էիր, ուրիշ ժամանակ գայիր»: Քոսա բինբաշին այդ որ լսում է, ձին ուժեղ քշում է Անդրանիկի վրա: Հենց վրա քշելու ժամանակ Անդրանիկը քաշում է մաուզերը ու Քոսա բինբաշու ճակատին շարում: Տղերքն այն կողմից սկսում են մաուզերները շխկշխկացնել: էհ,թուրքերի ձեռքին սովորական, հասարակ հրացան, ւողերքի ձեռքին' մաուզեր:
Հայտնում են Սուլթանին, թե Անդրանիկ չաուշը Քոսա բինբաշուն սպանեց: Սուլթանն ասում է. «էլ Անդրանիկը չաուշ չէ, սրանից հետո Անդրանիկ փաշա է»: Այդ օրվանից Անդրանիկին Փաշա են ասում:
 
Ասում են, թե երբ Անդրանիկը թողնում է Սասունն ու գնում Բուլղարիա, սասունցիք երկար ժամանակ պահում են նրա ճամփան: Տեսնելով,որ սիրելի զորավարը չի երևում,նրանցից մեկը որոշում է անպայման գտնել Անդրանիկին և ետ բերել Սասուն: Նա հասնում է Բուլղարիա ու մի խուլ գյուղում տեսնում է Անդրանիկին տուն շինելիս: Սաստիկ վրդովված՝ ուզում է թողնել, հեռանալ: Բայց Անդրանիկը ձեռքը դնում է նրա ուսին և ասում հայրաբար. «Լա՛վ իմացիր,բարեկա՛մ,մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մեկ օջախ»:
 
լրագրող
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play