ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվարի 29-ից փետրվարի 01-ը՝ արձանագրվել է իրավախախտման 17 դեպք

25-02-2020 14:57:12   | Հայաստան  |  Հասարակություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 17 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 1.695.790 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 


Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
 
Արձանագրվել է 1
2 դեպք, որից 8-ով հաշվարկվել է 1.655.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  
 
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 ուռենի, 1 հաճարենի, 6 բոխի, 1 բալենի, 1 կաղնի, 6 լորենի) հաշվարկվել է 1.294.500 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (1 խմ վառելափայտ, 2,7 խմ թափուկ վառելափայտ)՝ 84.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (8 ուռենի, 12 բոխի, 1 հացենի) հաշվարկվել է 276.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս 
 
Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 40.690 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  
 
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպքով (15 հատ՝ 6,3 կգ սիգ տեսակի ձուկ, 10 հատ պոլիէթիլենային ցանց) հաշվարկվել է 31.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Երևան՝ արձանագրված 1 դեպքով (5 հատ՝ 1,8 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 9.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Վայոց ձոր՝ նախկինում արձանագրված 1 դեպքով (3 հատ քարակաքավ) նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
 
Պետական փորձաքննություններ
 
Արձանագրվել է 1 դեպք: 
 
Գեղարքունիք՝ Բնության հատուկ պահպանվող տարածքում առանց ՇՄԱԳ-ի կատարված վերակառուցման աշխատանքների 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
 
Ընդերքի պահպանության ոլորտ 
 
Ամփոփվել է թվով 1 ստուգում։
Արմավիր՝ «ՕՍՏ-Շին» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 9 գործ (828.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 14.463.410 ՀՀ դրամ: 
 
տուգանք։   Սյունիք՝
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար