ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու


ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու

  • 26-02-2020 11:42:42   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է  քաղաքացու և լսել նրա մտահոգությունները՝ իր դիմումների հիման վրա քրեական գործերի նախաքննության վերաբերյալ:
 
Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերի վերաբերյալ կայացված դատավարական որոշումները  և վստահեցրել, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվել և շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:                                                  
 
ՔԿ նախագահի կողմից տեղում որոշ հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ, մյուսների վերաբերյալ՝ հանձնարարություններ՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play