Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. ԱԻՆ
26-02-2020 17:05:51 | Հայաստան | Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 10:00-ից դեռևս ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում և Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: