Փետրվարի 28-ից Երեւանի կենդանաբանական այգին բաց կլինի այցելուների համար


Փետրվարի 28-ից Երեւանի կենդանաբանական այգին բաց կլինի այցելուների համար

  • 26-02-2020 17:15:37   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 28-ից Երեւանի կենդանաբանական այգին բաց կլինի այցելուների համար: Այս մասին հայտարարություն են տարածել Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: Այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը:
 
«Մեր անձնակազմն անում է հնարավորը` այցելուներին ապահով, առողջ ու հաճելի միջավայրում ընդունելու համար: Սիրով սպասում ենք: Հուսով ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կպահպանի այգու գեղեցկությունն ու մաքրությունը:
Առաջիկայում կենդանաբանական այգու թիմը նոր, թարմ ու հետաքրքիր միջոցառումներով ավելի կաշխուժացնի այգու առօրյան: Սպասեք անակնկալների»,-ասված է հայտարարության մեջ:
 
Երեւանի կենդանաբանական այգին փետրվարի 5-ից անորոշ ժամանակով փակվել էր կլինի այցելուների համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այգում պահվող երկու ուղտերից մեկն անկել էր, իսկ կենդանուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին տուբերկուլոզի մանրէներ: «Սրա հետեւանքով էլ անհարժեշտություն է առաջացել կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play