Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը
26-02-2020 18:38:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Նույն օրը, ժամը 16.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Նշվում է, որ միջոցառմանը կարող են մասնակցել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածք՝ փետրվարի 27-ին` ժամը 15.20-ից 15.40-ը: