Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ Ժնեւյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հանդիպել են


Զոհրաբ Մնացականյանը եւ ՄԱԿ Ժնեւյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հանդիպել են

  • 26-02-2020 18:47:30   | Շվեյցարիա  |  Քաղաքական

Փետրվարի 26-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:
 
ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Ժնևի ՄԱԿ գրասենյակի կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող նախաձեռնությունների կյանքի կոչման և մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու ջանքերին։
 
Զոհրաբ Մնացականյանը և Տատյանա Վալովայան դրական են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների միջև հաստատված համագործակցության դինամիկան և տարբեր ոլորտներում միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին Հայաստանի ներդրումը։
 
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը, որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հետամուտ է լինելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և տարածմանը։ Որպես առաջնահերթություն Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է նաև ցեղասպանության  կանխարգելման օրակարգի խթանումը։
 
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ 
 
ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Վալովայայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտքաին քաղաքականության առաջնահերթությունները և մարտահրավերները:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական